Հայաստանում նշում են Շառլ Ազնավուրի 85-ամյակը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին իր ծնունդն է նշում հանրահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հայաստանում նրա ծնունդը նշել են «Քեզ համար, Հայաստան» համերգներով Լիս Սարյանի եւ շանսոնյեի դուստր Սեդա Ազնավուրի մասնակցությամբ:



Առաջին համերգը կայացավ մայիսի 17-ին Ստեփանակերտում բաց երկնքի տակ հենց Ազնավուրի ներկայությամբ, որին ուղեկցում էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Համերգը բազմաթիվ հանդիսատեսների հետաքրքրությունն առաջացրեց, նրանք ոգեշնչված էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշանավոր հայի ներկայությամբ:



Վերջին համերգը կկայանա այսօր երեկոյան Գյումրիում` Վարդան Անեմոնի անվ. Դրամատիկական թատրոնում: Կազմակերպիչները նախատեսլ են, որպեսզի ողջ համերգային ծրագիրը լսելի լինի նաեւ թատրոնի առջեւի հրապարակում:
 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---