Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

Ջերմուկի ճոպանուղին վերագործարկվել է

PanARMENIAN.Net - 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ճոպանուղին, ավելի քան երկու տարի անց, վերագործարկվել է, հայտնում է Sputnik Արմենիան։

Ճոպանուղու մեկ տոմսն արժե 1500 դրամ, իսկ դրա երկարությունը 1 կիլոմետր է։

Վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում տրամադրել էր 12 մլն դրամ՝ տեխնիկական վնասի փոխհատուցման նպատակով, այնուհետև 24 մլն դրամ՝ նոր ճոպանի ձեռքբերման համար։

Ավելի վաղ, ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշել էր, որ ամեն ջանք գործադրել են, որպեսզի վերագործարկման օրը համընկնի Համահայկական ձմեռային խաղերի բացման հետ։

Ջերմուկում ընթանում են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնք կշարունակվեն մինչև փետրվարի 7-ը։

2022-ի սեպտեմբերյան հարվածներից հետո ճոպանուղին շարունակել է գործել մինչև դեկտեմբերի 25-ը, սակայն մարտի 8-ին իրականացված տեխնիկական ստուգման ընթացքում պարզվել է, որ գլխավոր ճոպանը վնասված է, ինչի պատճառով դրա աշխատանքը դադարեցվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---