Ու՞ր կուղղորդվի ռուսական կես միլիարդ դոլար գումարը

PanARMENIAN.Net - Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Ռուսաստանի կողմից հատկացված դրամական միջոցները կբաշխվեն կառավարության օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած առաջնային ծրագրերից ելնելով: «Այդ գումարի մի մասը կուղղորդվի փոքր եւ միջին ձեռներեցությանն աջակցմանը, իսկ մյուս մասը վարկերի եւ պետերաշխիքների, պետական մասնաբաժնային մասնակցության ձեւով կուղղորդվի պետության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը», - ասել է նա: Բացի այդ, Մինասյանն ավելացրել է, որ այդ գումարից մի մասը կհատկացվի բյուջետային ծրագրերի իրականացմանը:



ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ այդ դրամական միջոցների արդյունավետ տեղաբաշխման վերջնական արդյունքը կանդրադառնա հարկային հավաքագրման մեծացման վրա:



Հայաստանի փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար Ռուսաստանի կողմից հատկացված 500 մլն դոլարից կտրամադրվեն 30 մլն դոլար կազմող վարկային միջոցներ: Այդ մասին հաղորդել էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը կայացած կառավարական նիստում:



Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինն ու Տիգրան Դավթյանը մայիսի 20-ին համաձայնագիր էին ստորագրել ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցման նպատակով Երեւանին LIBOR+ 3% տոկոսադրույքով 500 մլն դոլարի չափով 15-ամյա վարկի տրամադրման շուրջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---