«Վրացական երազանքը» պահանջում է իշխանություններին ծանուցել ինքնաբուխ ցույցերի մասին

«Վրացական երազանքը» պահանջում է իշխանություններին ծանուցել ինքնաբուխ ցույցերի մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակում է օրենսդրական փոփոխությունների արագացված ընդունումը, որոնք սահմանափակում են հավաքների և կարծիքի արտահայտման ազատությունը՝ էլ ավելի խստացնելով համապատասխան կարգավորումները։

Oրենսդրության մեջ սահմանվել է «ինքնաբուխ ակցիա» հասկացությունը։ Դա նշանակում է «հավաք կամ ցույց, որը կազմակերպվում է չնախատեսված և անհապաղ՝ կարևոր հասարակական իրադարձության առնչությամբ, որը հնարավոր չէր կանխատեսել»։

«Հավաքների և ցույցերի մասին» օրենքի համաձայն, եթե միջոցառումը անցկացվում է երթևեկելի ճանապարհին կամ խոչընդոտում է տրանսպորտի տեղաշարժին, կազմակերպիչները պարտավոր են նախապես տեղեկացնել տեղական իշխանություններին։ Այդ ծանուցումը պետք է ներկայացվի միջոցառումից առնվազն հինգ օր առաջ, գրում է «Էխո Կաոկազա»–ն։

Բացի այդ, փոփոխություններ են կատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Նախկինում նման խախտման համար նախատեսվում էր 500 լարիի տուգանք, սակայն այժմ այն բարձրացվել է մինչև 2000 լարի։

Կազմակերպիչների համար առաջին խախտման տուգանքը մնում է 5000 լարի։ Կրկնակի խախտման դեպքում տուգանքն ավելանում է՝ հասնելով 6000 լարիի, իսկ կալանքի ժամկետը կարող է հասնել մինչև 60 օրվա (նախկինում՝ առավելագույնը 15 օր)։

Մինչ այս օրենքը տարբերություն չէր դնում նախապես պլանավորված և ինքնաբուխ ակցիաների միջև։ Այժմ կազմակերպիչները պարտավոր են տեղական իշխանություններին տեղեկացնել նույնիսկ ինքնաբուխ միջոցառումների անցկացման մասին։ Այս դեպքում հնգօրյա ժամկետը պարտադիր չէ, սակայն ծանուցումը պետք է ներկայացվի։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---