5 փետրվարի 2025 - 12:00 AMT
Հենրիխ Մխիթարյան. Օրը կգա, բոլորն էլ կիմանան ճիշտը

Միլանի «Ինտեր» ակումբի կիսապաշտպան, 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքական չի վերադառնա, հայտնում է «Ազատությունը»։

Նա նաև խոստացել է մեկ օր պատմել ճշմարտությունն այն մասին, թե ինչու է հեռացել։

«Պահը կգա, օրը կգա և բոլորն էլ կիմանան ճիշտը։ Կարող եմ ասել, որ ես կայացրել եմ այդ որոշումն իմ զգացմունքներից ելնելով, ոչ մեկն ինձ չի ստիպել։ Ուղղակի այդ պահին այդպես եմ որոշել, և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ»,–ասել է նա։

Նա հաջողություն է մաղթել հավաքականի տղաներին։

«Թող անեն առավելագույնը, որպեսզի դուրս գան այս իրավիճակից։ Իհարկե հեշտ չէ, բայց առաջին անգամը չէ, որ եղել ենք նման իրավիճակում։ Պետք է աշախատել, աշխատել և աշխատել»,–ասել է նա։

Մխիթարյանը նաև անդրադարձել այն հարցին, թե հնարավո՞ր է՝ մարզական կարիերայից հետո քաղաքականություն մտնի։ Նա նշել է, որ թողնում է այդ հարցը հետոյի։