Եվրոպայի խորհուրդը ՌԴ ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ կարող է ստեղծվել![]() 5 փետրվարի 2025 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը հայտարարել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հարցով հատուկ տրիբունալ ստեղծելու ծրագրերի մասին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն փետրվարի 4-ին Բրյուսելում հայտնել է, որ հատուկ տրիբունալը կստեղծվի Եվրոպայի խորհրդի շրջանակներում: «Եվրոպայի խորհրդի շրջանակներում ագրեսիայի հանցագործության հարցով հատուկ տրիբունալի ստեղծումը թույլ կտա մեր միջազգային գործընկերներին, մասնավորապես Ուկրաինային և Եվրոպական միությանը, լիովին օգտագործել մեր փորձն ու գիտելիքները ամբողջ մայրցամաքում մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ոլորտում», - հայտարարել է Բերսեն Բրյուսելում կայացած ճեպազրույցում, հայտնում է «Էխո Կավկազա»–ն։ Ագրեսիայի հանցագործության հարցով տրիբունալի ստեղծման հիմնական խմբում ընդգրկված է 41 պետություն, Եվրահանձնաժողովը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և հենց Եվրոպայի խորհուրդը: Deutsche Welle պարբերականի աղբյուրների համաձայն՝ տրիբունալի նախաձեռնողների ներկայիս հանդիպումը կարող է լինել նախավերջինը, իսկ հաջորդը կարող է տեղի ունենալ գարնանը: Հավանաբար, այդ ժամանակ կստորագրվի հատուկ տրիբունալի ստեղծման մասին փաստաթուղթը: Ագրեսիայի հանցագործության համար, որը համարվում է ամենածանր հանցագործություններից մեկը, պատժի են ենթարկվում ագրեսոր պետության ղեկավարներն ու նրա ռազմական ղեկավարությունը: DW-ի այն հարցին, թե ինչպես կարող է միջազգային տրիբունալի ստեղծումը ազդել հնարավոր բանակցությունների վրա, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը պատասխանել է, որ . կասկած չկա, որ Պուտինը կատարել է ագրեսիայի հանցագործություն։ «Այսինքն՝ որոշել է հարձակվել այլ երկրի վրա, ոտնձգություն կատարել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,–ասել է նա։ Կալասը նաև ասել է, որ տրիբունալի աշխատանքն անհրաժեշտ է «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և Ուկրաինայում արդար խաղաղություն հաստատելու համար»: Ռուսաստանը 2014 թվականին բռնակցել է Ղրիմը։ 2022 թվականին Մոսկվան սկսել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումը, որը Կիևը, Արևմուտքը և ՄԱԿ-ի երկրների մեծամասնությունը բնութագրել են որպես չհրահրված ագրեսիա։ Ռուսաստանի իշխանությունները պատերազմի հիմնական նպատակների թվում նշել են «դենացիֆիկացիան» և «ապառազմականացումը»։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |