ԱՇՆԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԿԱՏԱՐՎԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայկական ատոմակայանի համար Հայաստանի կողմից մինչ այդ միջուկային վառելիքի ձեռքբերման 29 միլիոն պարտքի առկայությունը ոչ մի կերպ չի խանգարի վառելիքի նոր խմբաքանակի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայկական ատոմակայանի վերալիցքավորումը նախատեսվում է կատարել վաղ աշնանը: Այդ կապակցությամբ, արդեն այսօր աշխատանքներ են տարվում վերալիցքավորման համար անհրաժեշտ ութ միլիոն դոլարի ձեռքբերման համար: Միաժամանակ, կայանի պարապուրդի ժամանակահատվածում կիրագործվեն պրոֆիլակտիկ վերանորոգման միջոցառումներ, որոնց ֆինանսավորումը կիրականացվի կայանի սեփական միջոցների հաշվին: Եվրամիությունը եւ ԱՄՆ ընթացիկ տարում կշարունակեն օգնել Հայաստանին կայանի անվտանգության բարձրացման նախագծի իրականացման հարցում: Տվյալ խնդրի լուծմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---