Բաքուն պահանջել է փակել Ռուսաստանի համագործակցության ներկայացուցչությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվոն», քանի որ, «փակելով» Ղարաբաղի հարցը, Ադրբեջանի իշխանությունները նախապատվությունը տալիս են Թուրքիայի հետ համագործակցությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսիա»)։
Նա հավելել է, որ Բաքուն փակում է «Ռուսական տունը», քանի որ «Լեռնային Ղարաբաղից հետո» այլևս ՌԴ կարիքը չունի, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ադրբեջանի իշխանությունների իրական քաղաքականությունն միանգամայն այլ է. նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և առաջ են մղում թուրքական շահերը՝ իրենց շահերի հետ մեկտեղ Կասպից ծովի տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում», — նշել է Զատուլինը։
Ավելի վաղ Ռուսաստանի համագործակցության գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել «Ռուսական տունը»՝ այն իրավաբանական գրանցում չունենալու պատճառով։