7 փետրվարի 2025 - 16:37 AMT
Փաշինյանը՝ Վենսի հետ հանդիպման մասին․ Լավ խոսակցություն ունեցանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպմանը՝ նշելով, որ լավ խոսակցություն են ունեցել։

«Սպիտակ տանը ճանաչողական հանդիպում ունեցա ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Լավ խոսակցություն ունեցանք»,–ասվում է գրառման մեջ։

Հանդիպմանը վարչապետ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Վենսը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Փաշինյանը տիկնոջ հետ գտնվում է Վաշինգտոնում։ Նա մասնակցելու է Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։