Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն ավարտվել են` մարվել է խաղերի կրակը։
Ջերմուկում կայացել է Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը և այլ պաշտոնյաներ, հայտնում է Արմենպրեսը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով` Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կրկին մեկտեղեցին աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայրենակիցներին:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով ներկաներին ու մասնակիցներին, մասնավորապես ասել է, որ չէր սպասում, որ Համահայկական խաղերն այսքան լուսավոր մի տոնի կվերածվեն։
Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, տեսանք միասնություն, տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է: Մեծ շնորհակալություն Վայոց Ձորի մեր հայրենակիցներին, հատկապես Զերմուկ քաղաքին` այս հյուրընկալության համար: Զերմուկն այսուհետ կհիշվի նաև որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, ինչպես Օլիմպիական խաղերի դեպքում է»,-ասել է Հարությունյանը:
Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը ձմեռային երկրորդ խաղերը կայացած է համարել:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի «Լավագույն պատվիրակություն» ճանաչվեց Կոտայքի մարզի պատվիրակությունը:«Արդար խաղի» մրցանակին արժանացավ Մոնրեալի թիմը:Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հայտնություն ճանաչվեց Վոլգոգրադի թիմը:Իսկ «Մարզական ոգի և արիություն» մրցանակին արժանացավ Լիբանանի թիմը: