Լավրովը ՀԱՊԿ խորհրդարանականների հետ քննարկել է հավաքական անվտանգության հարցերը

Լավրովը ՀԱՊԿ խորհրդարանականների հետ քննարկել է հավաքական անվտանգության հարցերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացրել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանականների հետ՝ ամփոփելով կազմակերպության անցած տարվա համագործակցության արդյունքները և նախանշելով հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման ուղղությունները։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։

«Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում բազմաբնույթ համագործակցության հիմնական արդյունքները 2024 թվականին, որոշվել են հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման, կազմակերպության խորհրդարանական բաղադրիչի ամրապնդման և արտաքին քաղաքական համակարգման խորացման հիմնական ուղղությունները։ Տեղի է ունեցել շահագրգիռ կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրների վերաբերյալ», – նշվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Interfax.ru-ն։

Նշվում է, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովների նախագահները, անդամ պետությունների դեսպանները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն ավելի վաղ ասել էր, որ հայկական կողմը մասնակցություն չի ունենա։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին և չի մասնակցում հանդիպումներին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---