8 փետրվարի 2025 - 13:11 AMT
Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 21 թիմ

Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 21 թիմ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրապարակել է Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության խաղացանկը:

Հայաստանի հավաքականը կմրցի Բ խմբում հետևյալ խաղացանկով՝

Հուլիսի 11` Հայաստան - Լատվիա

Հուլիսի 12` Չեռնոգորիա - Հայաստան

Հուլիսի 13` Հայաստան - Իռլանդիա

Հուլիսի 15` Էստոնիա - Հայաստան