Ասլանյան․ Աղազարյանն ու ես լուրջ ճնշումների ենք ենթարկվում մեր նախկին թիմակիցների կողմից![]() 8 փետրվարի 2025 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Միասնական ազգային սահմանադրական կուսակացության» հիմնադիր համագումարում հայտարարել է, որ ինքը և Հովիկ Աղազարյանը զգում են իրենց նախկին թիմակիցների ճնշումները՝ հավելելով, որ անհրաժեշտ է հանրության աջակցությունը: «Այս ընթացքում մենք ենթարկվել ենք ու ենթարկվում ենք լուրջ ճնշումների մեր նախկին թիմակիցների կողմից։ Իմ նախկին աշակերտն ինձ մեղադրելով թիմին դավաճանելու մեջ, ինձ համեմատել է ամերիկյան բանակի գեներալ Բենեդիկտ Առնոլդի հետ։ Համեմատության իմաստն այն էր, որ, իբր, ինքն է ինձ բերել ՔՊ, աճեցրել են, դիրքի են հասցրել, իսկ ես դավաճանել եմ»,-հայտարարել է Ասլանյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե մինչ ՔՊ-ական դառնալը բավական երկար քաղաքական ճանապարհ է անցել։ Ասլանյանը նաև նշել է, թե իր նախկին աշակերտը՝ Մխիթար Հայրապետյանը, ով իրեն դավաճան էր համարել, հպարտանում էր իրենով։ «Իրեն ճանաչելով և մտածելով, որ մյուս ՔՊ-ականներն էլ կլինեն իր նման արժեհամակարգ կրող երիտասարդներ, համաձայնեցի ՔՊ-ի ցուցակով մասնակցել ընտրություններին»,–ասել է նա։ Փետրվարի 8–ին ՔՊ-ից հեռացած պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցության համագումարն է։ Ավելի վաղ Ասլանյանն ասել է նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը։ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսքի կազմակերպման վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |