Հայ դերասանների մասնակցությամբ «Անորան»՝ PGA Awards և DGA Awards–ի գլխավոր մրցանակակիր![]() 10 փետրվարի 2025 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ի երեկոյան Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում կայացած Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի (Producers Guild of America Awards) և Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի (DGA Awards) մրցանակաբաշխությունների արդյունքում ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակներին, գրում է Deadline–ը։ Ֆիլմում հանդես են եկել հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը: Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակին հավակնում էին նաև «Բրուտալիստը», «Բոլորովին անհայտը», «Կոնկլավը», «Դյունա. մաս երկրորդ»-ը, «Էմիլիա Պերեսը», «Իրական ցավը», «Սեպտեմբերի 5»-ը, «Սուբստանցիան» և «Չարիքը» ֆիլմերը։ Նշվում է, որ այս մրցանակաբաշխությունների արդյունքները կարող են ազդել «Օսկարի» արդյունքների վրա։ Ավելի վաղ «Անորա» ֆիլմը Critics Choice Awards-ում արժանացել էր «Լավագույն ֆիլմ» մրցանակին։ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |