Հանրապետության տարածքում` փետրվարի 10-ի ցերեկը, փետրվարի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով։
Երևանում՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին, 15- ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի լույս 11–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -9 աստիճան, իսկ 11–ի ցերեկը՝ +6։