10 փետրվարի 2025 - 15:47 AMT
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Դոհայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Կատարի Մաստերս մրցաշարում:

Դոհայի WTA մրցաշարի կանանց մենախաղի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է Չինաստանի ներկայացուցիչ Վան Սինյունի հետ: Մոտ երեք ժամ տևած մրցախաղում Ավանեսյանը հաղթել է 3 սեթերից հետո `7:6, 1:6, 7:6 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։

Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։

Ավանեսյանի կարիերայի լավագույն արդյունքը եղել է դասակարգման աղյուսակում 41-րդ տեղը: