Թրամփը հորդորել է Գազան դիտարկել որպես «անշարժ գույքի մեծ օբյեկտ»![]() 10 փետրվարի 2025 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Գազայի հատվածից պաղեստինցիների վերաբնակեցման իր մտադրությունը՝ համեմատելով դա մեծ անշարժ գույքի ձեռքբերման հետ։ «Դիտարկեք դա որպես անշարժ գույքի մեծ օբյեկտ, որին տիրապետելու է Միացյալ Նահանգներին, և մենք դանդաղ, շատ դանդաղ՝ առանց շտապելու, այն կզարգացնենք», — ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է CNN-ը։ Նա կրկին ասել է, որ Մերձավոր Արևելքի այլ երկրներ կարող են ընդունել տեղահանված պաղեստինցիներին։ «Մեծ սխալ կլինի թույլ տալ, որ մարդիկ՝ պաղեստինցիները կամ այլոք, ովքեր ապրում են Գազայի հատվածում, վերադառնան այնտեղ, և մենք չենք ցանկանում, որ ՀԱՄԱՍ-ը վերադառնա»,–ասել է նա։ Նախկինում տարածաշրջանի առաջնորդներն արդեն մերժել են Թրամփի պլանը պաղեստինյան անկլավի բնակչության վերաբերյալ։ Ակնկալվում է, որ Գազայի հատվածի բնակիչների հնարավոր վերաբնակեցումը կդառնա այս շաբաթ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հանդիպման հիմնական թեման, նշում է հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ, Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը ենթադրել է, որ Թրամփի պլանը, հնարավոր է, առաջին քայլն է այս խնդրի վերաբերյալ այլ տարածաշրջանային խաղացողների հետ բանակցությունների ուղղությամբ։ «Եթե ձեզ նրա պլանը դուր չի գալիս, նստեք բանակցությունների սեղանի շուրջ և առաջարկեք ձեր սեփականը», — հայտարարել է Ուոլցը NBC հեռուստաալիքի եթերում։ The Jerusalem Post-ը գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ջանքեր է գործադրում, որպեսզի ստանա Թրամփի առաջարկի աջակցությունն ամերիկյան կոնգրեսականների կողմից։ Նեթանյահուն փորձել է ստանալ նրանց աջակցությունը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումների ժամանակ։ Իսրայելի վարչապետի խորհրդականները, իրենց հերթին, ակտիվորեն համագործակցում են ամերիկյան ԶԼՄ-ների հետ՝ դրդելով նրանց քարոզել Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման գաղափարը, հայտնել են թերթի աղբյուրները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան կտրականապես դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ պաղեստինցիներին Գազայից այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ։ Նա այս պլանը համարել է «անմարդկային»։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |