Տնտեսվարող․ Պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում![]() 10 փետրվարի 2025 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի մոտ հարկային բեռի ավելացման դեմ բողոքի ակցիային մասնակցող տնտեսվարող Հովհաննես Գևորգյանը, որը ստոմատոլոգիական կլինիկա ունի, հայտարարել է, որ հարկային քաղաքականությունը սխալ ուղղությամբ է զարգանում և վնասում է իրենց՝ տնտեսվարողներին, գրում է Auroranews.am-ը։ Նա նշել է, որ ստամատոլոգիական ոլորտում մանր բիզնեսը, եթե ունի 1 մլն դրամի շրջանառություն, ծախսերը եթե հանում են՝ աշխատավարձ, տարածքի վարձ, նյութերի ծախս, մոտավորապես մնում է 200 հազար դրամ: «Մինչ այսօր 1 միլիոնի 5 տոկոսը 50 հազար էինք վճարում, իսկ հիմա կվճարենք 100 հազար, ստացվում է՝ պետությունը մեր եկամուտի հետ 50-50 է մտնում: 2018-ին փաստորեն ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ մենք օրինականացրել ենք Սաշիկի 50-50-ը, սա է տեղի ունեցել: Սա խիստ քննադատելի է, իրենք ուզում են բյուջեն լայնացնեն, բայց տնտեսության հաշվին չպետք է դա լինի, այսինքն մանր ու միջինի հաշվին չպետք է լինի»,- ասել է նա: Գևորգյանը հավելել է, որ կառավարությունը հիմնավորում է այս փոփոխությունները բանակի զորացման անհրաժեշտությամբ, սակայն, ըստ նրա, տնտեսության քայքայման հաշվին նման մոտեցումը սխալ է։ «Բանակի զորացումը, սակայն, չպետք է լինի տնտեսության քայքայման հաշվին, որովհետև տնտեսությունը թիկունքն է: Եթե ուզում են բյուջեն լայնացնեն, թող իրենց պարգևավճարները վերացնեն, ճոխ-ճոխ աշխատավարձեր թող չսահմանեն պաշտոնյաներին, որովհետև բյուջեի խնդիր կա»,- նշել է նա։ «Սուրմալու» տոնավաճառի տնտեսվարող տիկին Իրինան լրագրողների հետ զրույցում նշել է, որ նոր հարկային համակարգն ամբողջ ծանրությամբ ուղղված է մանրածախ ոլորտի վրա, մինչդեռ իրենք առաջարկում են այն նախ կիրառել խոշոր բիզնեսի համար, հայտնում է Aysor.am-ը։ Նա մանրամասներ է ներկայացրել ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից։ Իրենց համոզել են չընդդիմանալ, քանի որ «սանդղակով իրենց ծախսերն ավելի են պակասելու, տեղի, նույնիսկ լույսի վճարները նրանց վրայից հանվում են»։ «Երբ սանդղակներն այդպես ցույց տվեցին, մենք էլ իրենց բացատրեցինք, որ մեզ առաջարկում են փաստաթղթաշրջանառությունը ներկայացնել, մենք եռամսյակի զեկույցի համար պետք է հաշվապահ պահենք, իսկ դրանով հաշվապահի ծախսերն անգամ չեն փակվում»,-նշել է տնտեսվարողը։ Նա ընդգծել է, որ իրենք առաջարկել են առաջին հերթին խոշոր բիզնեսի վրա կիրառել փոփոխությունները։ «Ասացինք՝ ինչո՞ւ եք սկսում մանրածախից, այդ ծանրությունը ինչո՞ւ եք դնում մանրածախի վրա։ Եկեք սկսեք մեծածախից, խոշորից, եթե այդքան գեղեցիկ ձևով ներկայացնում եք, շատ լավ է, թող խոշորն իր ծախսերը հանի, իրենք գրագետ հաշվապահներ ունեն, ավելի հեշտ այդ անցումը կկատարեն»,–ասել է նա։ Ակցիայի մասնակիցն ընդգծել է, որ եթե այս հարցը չդրվի քննարկման, ապա դա կլինի միտումնավոր որոշում։ «Որպեսզի մանրածախը դուրս գա արանքից, միջինի վիճակն էլ ինչ կլինի՝ չգիտենք»,–ասել է նա։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |