Բայրամովը շարունակում է բողոքել ՀՀ սահմանադրությունից և սպառազինումից![]() 10 փետրվարի 2025 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինի հետ հանդիպմանը բողոքել ՀՀ սահմանադրությունից և սպառազինումից։ Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Բայրամովը նշել է, որ, չնայած որոշակի հաջողություններին և համաձայնեցված դրույթներին, «Հայաստանի Սահմանադրության մեջ առկա տարածքային հավակնությունները Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրի արագ զինումը ռևանշիստական տրամադրությունների պայմաններում, լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանում խաղաղ գործընթացի համար», գրում է 1news.az –ը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Սլովենիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ–ն պետք է երկխոսություն սկսի այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ, որի տակ հարևան երկրում հասկանում են ՀՀ գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում՝ Երևանը։ Նա հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն չեն համաձայնեցրել ապագա խաղաղության պայմանագրի 2 կետ՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ հայցերից հրաժարվելն ու սահմանին երրորդ երկրների ուժերի ներկայությունը։ Նա նաև ասել է, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |