Երևանի փոխքաղաքապետը կհանդիպի «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին

Երևանի փոխքաղաքապետը կհանդիպի «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կհանդիպի «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին, որոնք փակել էին ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները հողերի սեփականության իրավունքին վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են շարունակելու աշխատանքները՝ տրամադրված լիազորությունների սահմանում գտնելու խնդրի լավագույն լուծումը։

«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։

Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,–ասվում է գրառման մեջ։

«Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ ճանապարհը և դժգոհում, որ տևական ժամանակ է՝ չեն կարողանում իրենց սեփական հողերի հետ կապված գործարքներ անել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---