էլ.դեղատոմսի դուրսգրումն ուզում են ավելի պարզեցնել![]() 10 փետրվարի 2025 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը: Հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարները։ Աշխատանքներ կտարվեն դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը բժիշկների կողմից պատշաճ իրականացնելու համար: Այս թեմայով նախարարն աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ դեղատների տնօրեններն ու սեփականատերերը հայտարարել էին, որ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղ վաճառելու համար տեսչական մարմինն անհամաչափ է տուգանում դեղատներին։ Բժիշկները նշել են, որ գրագրության վրա շատ ժամանակ են ծախսում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |