Ռուսաց լեզվի ուսուցիչները դասընթացների կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում![]() 10 փետրվարի 2025 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Սանկտ Պետերբուրգի Կ. Ուշինսկու անվան հետդիպլոմային մանկավարժական կրթության ակադեմիայում: «Ձմեռային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանից 6 մանկավարժ կսովորի Աբխազիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի և Շվեդիայի իրենց գործընկերների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։ Պարապմունքները վարում են Սանկտ Պետերբուրգի՝ լավագույն ուսուցչի կոչման համար համառուսաստանյան մրցույթների հաղթող ուսուցիչները: Նրանք կներկայացնեն դասավանդման ժամանակակից մեթոդները, ներառյալ մեմերի օգտագործումը, ինչպես նաև կքննարկեն բազմազգ և բազմամշակութային դասարաններում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունները: Բացի դասախոսություններից, մասնակիցների համար քաղաքի գրական վայրերում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ: Դասընթացները նվիրված են մեծանուն ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օրվան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |