Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով տարածված լուրերը, հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան, լինելու պարագայում կտեղեկացնենք»,-նշել է Բադալյանը:
Ավելի վաղ, հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե, իբր, հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը մարտի 1-ից կբացվի, իսկ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։