Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, որոնք գործադուլ էին հայտարարել, որոշել են վերադառնալ աշխատանքի։ Այդ մասին հայտնել է գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Փետրվարի 10–ին կոմբինատն ընդառաջ քայլ է արել՝ հայտարարելով աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մասին, երաշխավորելով՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրվեն, հայտնում է «Ազատությունը»։
Բանակցություններին մասնակցել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով գործադուլը մեկնարկել էր հունվարի 31-ին: