Ադրբեջանցիները պղծել են Ստեփանակերտի հուշահամալիրի շիրմաքարերը![]() 11 փետրվարի 2025 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Համաձայն վերջերս` 2025 թվականի փետրվարին համացանցում տեղադրված տեսանյութերի, ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք շիրմաքարերի, հայտնում է Monument watch-ը։ Մասնավորապես՝ կոտրել են շիրմաքարերի մոտ տեղադրված քարե ծաղկամանները, պոկել սալահատակի քարերը։ Տեսանյութում նկատելի է, որ վնասված են նաև 2020–ի 44-օրյա պատերազմի մասնակիցների որոշ շիրմաքարեր։ «Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ տապանաքարերը, դրանց մակագրություններն ու զինվորների պատկերները մնացել են անվնաս։ Թեև ադրբեջանական իշխանությունները ներկայումս չեն միջամտել հուշահամալիրի կառուցվածքին, այն շարունակաբար դառնում է վանդալիզմի թիրախ և գտնվում է ոչնչացման վտանգի առաջ»,–ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ Ստեփանակերտի հուշահամալիրի պղծումը ոչ միայն մշակութային ժառանգության հանդեպ անհանդուրժողականության դրսևորում է, այլև միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ գերեզմանատների պղծումն արգելված է Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Այս որոշման համաձայն՝ Ադրբեջանը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերը։ Այս դրույթը ներառում է ոչ միայն եկեղեցիները և պաշտամունքի վայրերը, այլև հուշարձանները, պատմական վայրերը, գերեզմանատները և մշակութային արժեքները։ Բացի այդ, 2024 թվականի մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացմանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությանը։ Բանաձևի 19-րդ կետում դատապարտվում են հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը։ Գերեզմանատների պղծումը համարվում է նաև պատերազմական հանցագործություն՝ համաձայն Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ընդգծում է, որ դիտավորյալ հարձակումները կրոնական, կրթական, մշակութային և պատմական նշանակության վայրերի վրա՝ ռազմական նպատակ չհանդիսանալու դեպքում, համարվում են ռազմական հանցագործություն։ Ադրբեջանի այս գործողություններն ուղղակիորեն խախտում են նաև 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, որը պահանջում է մշակութային արժեքների հարգանք և արգելում դրանց ոչնչացումը կամ օգտագործումը ռազմական նպատակներով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |