ԱԺ-ի օրակարգում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

ԱԺ-ի օրակարգում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փետրվարի 11-ին մեկնարկել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց, այդ թվում՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։

Նախաձեռնության հիմնական զեկուցողն է քաղաքացիական նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Հարակից զեկուցողն էՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Կառավարությունն ավելի վաղ հաստատել էր օրինագծի քննարկման անհրաժեշտությունը։

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Այդ մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը:

 Ուշագրավ
---