Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արտաշատ քաղաքում գործող մասնաճյուղը։ Բանկն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է երկհարկանի ընդարձակ ու լուսավոր սրահներում՝ համալրված թվային նորագույն տեխնոլոգիաներով։

Ֆասթ Բանկի Արտաշատ մասնաճյուղի կառավարիչ Գոռ Ավետիսյանն ասել է․ «Մեծ ուրախությամբ հայտնում եմ ձեզ Արտաշատ մասնաճյուղի վերաբացման մասին: Մասնաճյուղը համալրել ենք նոր և ժամանակակից տեխնիկայով հաճախորդների սպասարկումն էլ ավելի բարձր որակով ապահովելու համար: Եվս մեկ հասցե, որտեղ կարող եք ստանալ բանկային ամենալայն, մրցունակ ծառայություններ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք շարունակելու ենք աշխատել 24/7 ժամանակացույցով»:

Ֆասթ Բանկում կարևորում են հաճախորդների հարմարավետ և արագ սպասարկումը, հետևաբար ներդրել են էլեկտրոնային կառավարման համակարգ և ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս խնայել ժամանակը և իրականացնել արագ գործարքներ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---