Արագածոտնում 99 նոր ավտոբուս կգործի, ուղեվարձը կվերանայվի

Արագածոտնում 99 նոր ավտոբուս կգործի, ուղեվարձը կվերանայվի

PanARMENIAN.Net - ՀՀ որոշ մարզերում հանրային տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է թանկանա, իսկ Արագածոտնի մարզում հաստատապես սակագների փոփոխություն կլինի, քանի որ շրջանառության մեջ է դրվելու 99 նոր տրանսպորտային միջոց։ Այս մասին հայտնել է «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Դալլաքյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամիսներ առաջ մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում Արագածոտնի մարզում շահագործման թույլտվություն է ստացել «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը։

«Ապրիլի 5-7-ի ընթացքում ամբողջ մարզը կունենա նոր երթուղիներ, նոր լոկացիաներ և նոր տրանսպորտային միջոցներ։ Սա վերաբերում է թե՛ ներհամայնքային, թե՛ համայնքների միջև կապ ապահովող երթուղիներին։ Կլինեն նաև նոր վարորդներ և սպասարկման նոր համակարգ։ Սակագների հարցում նույնպես փոփոխություններ կլինեն՝ կախված բնակչության քանակից։ Պրակտիկ շրջանում գուցե մեր մշակած երթուղիներն էլ վերանայվեն, դա պարզ կդառնա ապրիլի 7-ից հետո»,- նշել է Դալլաքյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում է ամբողջ մարզը սպասարկել 99 նոր տրանսպորտային միջոցներով, և հետագայում դրանց թիվը կարող է ավելանալ։

Դալլաքյանը նաև անդրադարձել է Կոտայքի մարզի հանրային տրանսպորտին, որի սպասարկումն իրականացվում է նույն՝ «Մուլտի տրանսպորտ» ընկերության կողմից։ Նրա խոսքով՝ առաջիկա 7-8 տարում այդ մարզում ուղեվարձի փոփոխություն չի նախատեսվում։ Նա նշել է, որ դիզվառելիքի, պահեստամասերի և այլ հնարավոր թանկացումները ընկերությունն արդեն ներառել է իր հաշվարկներում։

Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշում, ըստ որի մեկ ուղևորության արժեքը փետրվարի 1–ից սահմանվել է 150 դրամ։ Բացի այդ, ներդրվելու է միասնական տոմսային համակարգի փաթեթներ։ Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ ձեռք բերած 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսային փաթեթները կստանան լրացուցիչ 30 օր օգտագործման հնարավորություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---