11 փետրվարի 2025 - 12:20 AMT
Սուրբ Սարգիսի մասունքն առաջին անգամ կբերվի Աշտարակի եկեղեցի

Տեառնընդառաջի տոնին՝ փետրվարի 14-ին Սուրբ Սարգիս զորավարի մասունքն առաջին անգամ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի, հայտնում է Արագածոտնի թեմը։

Մասունքը եկեղեցի կբերվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ։

Ձևավորված ավանդույթի համաձայն սուրբ մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն և կմատուցվի պատարագ, սկիզբը 10:30:

Սուրբ մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00–ն։