11 փետրվարի 2025 - 13:04 AMT
Ֆրանսիայի Սենատում արցախահայերի վերադարձի վերաբերյալ համաժողով է անցկացվել

«Համերգ հանուն Հայաստանում խաղաղության» ասոցիացիան Ֆրանսիայի Սենատում «Հայ ժողովուրդը և իր հողերը վերադառնալու իրավունքը» թեմայով համաժողով էր կազմակերպել, հայտնում է «Ազգը»։

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, սենատոր Մարի-Դո Էշլիմանը հայտարարել է, որ գաղափարը Արցախը (Լեռնային Ղարաբաղ) բանավեճի կենտրոնում դնելն է: Միջոցառմանը ներկա է եղել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Համաժողովում քննարկվել են Լեռնային Ղարաբաղ հայերի «անվտանգ վերադարձի իրավունքը» և «Լեռնային Ղարաբաղի ճանաչումը»։, ինչպես նաև այն, թե ինչպե՞ս կարող է Սենատը հայերի հետ միասին աջակցել այս շարժմանը:

Ֆրանսիայի Սենատն անցյալ տարի 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և «ադրբեջանական պաշտոնյաների դեմ եվրոպական մակարդակով պատժամիջոցների ռեժիմ սահմանելու և Հայաստանի տարածքային ամբողջականության հետագա ագրեսիան և ոտնահարումը կանխելու մասին բանաձև է ընդունել՝ ՀՀ-ին պաշտպանական միջոցներ տրամադրելով»:

2022 թվականի աշնանը Սենատը բանաձև է ընդունել ուղղված «Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն և Հայաստանի տարածքից նրա անհապաղ դուրսբերումը պահանջող՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կատարումն ապահովելու համար»։