2026-ին կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը

2026-ին կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի առաջարկի հայտերի բացման նիստը։

Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականից հանրապետությունում կներդրվի կենսաչափական նոր համակարգ՝ քաղաքացիներին կտրամադրվեն նոր նմուշի անձնագրեր և նույնականացման քարտեր։

Նոր ենթակառուցվածքի ներդրման ծրագրի շրջանակում հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն էր։ Նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին որակավորման փուլը հաղթահարած երեք թեկնածուներից հայտ են ներկայացրել երկու միջազգային հեղինակավոր ընկերություն՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. և ֆրանսիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումները:

Մարտի 31-ին կհայտարարվի հաղթող հայտատուի անունը, ինչից հետո պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի, կստորագրվի, և կմեկնարկեն նոր ենթակառուցվածքի ներդրման աշխատանքները՝ նոր սերվերային տնտեսություն, ծրագրային լուծումներ, տպագրական նոր սարքավորումներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։

2026 թվականին արդեն կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչը նաև նշանակալի քայլ է վիզաների ազատականացման համատեքստում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---