Եվրահանձնաժողովը նշել է Հայաստանի հետ համագործակցության խորացումը![]() 11 փետրվարի 2025 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման գործընթացը շարունակել է ակտիվանալ, սակայն հանրապետությունը դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացրել անդամակցության համար։ Այդ մասին հաղորդել են Եվրահանձնաժողովից, հայտնում է «Իզվեստիան»։ «Հայաստանում ընթացող քննարկումները ցույց են տալիս Եվրոպական միության և նրա արժեքների գրավչությունը։ ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, որքան այժմ։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում տրամադրված €10 միլիոն աջակցությունը դա հաստատում են», – նշված է հայտարարության մեջ։ Բրյուսելում նաև հայտնել են, որ մտադիր են քննարկել հայկական կողմի հետ եվրոպական ինտեգրմանը վերաբերող օրինագիծը։ Թեև Հայաստանի անդամակցության հարցն այս պահին օրակարգում չկա, երկիրը արդեն քայլեր է ձեռնարկում ԵՄ-ի հետ ավելի խորը գործընկերության ուղղությամբ։ ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 11-ին մեկնարկել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 8 հարց, այդ թվում՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |