Փամբուխչյան․ Չենք կարող ամբողջությամբ բավարարել «Հաղթանակ» թաղամասի բնակիչների պահանջները![]() 11 փետրվարի 2025 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ և նրանց ընդունելու է ուղիղ եթերի պայմաններում։ Նա նշել է, որ չեն կարող ամբողջությամբ բավարարել «Հաղթանակ» թաղամասի բնակիչների պահանջները։ Ըստ նրա՝ կարևորագույն խնդիր կա գերեզմանատան հետ կապված, հայտնում է Panorama.am-ը։ «Այն պնդումը, որ ոչ մի գործ առաջ չի գնում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ արդեն իսկ 96 գործ արված է վերջին երկու տարվա ընթացքում Հաղթանակ թաղամասի հետ կապված: Ունենք էլի դիմումներ, որոնք ընթացքի մեջ են: Այնտեղ մի կարևորագույն խնդիր կա գերեզմանատան հետ կապված։ Այս ամբողջից առաջ փակ գերեզման էինք համարում, քաղաքապետի որոշումով փակել էինք գերեզմանատունը, սակայն մարդ էր մահացել, իրենց խնդրանքով մենք համարեցինք բաց գերեզման: Իրականում այնտեղ տեղեր կան։ Բաց գերեզման է, բայց այնտեղ կա սանիտարական գոտի, որ 300 մետր շառավղով չպետք է լինեն որևէ բնակելի և այլ տարածքներ։ Մենք չենք կարող ամբողջությամբ և իրենց ուզածը անել, և պահպանել սանիտարական գոտին, և մնացած կանոնները: Իրենք պետք է որոշում կայացնեն՝ կամ ունենում են սանիտարական գոտի, փակ գերեզման է համարվում, որտեղ այլևս որևէ հուղարկավորություն չի իրականացվում, կամ բաց է մնում գերեզմանատունը, բայց 300 մետր շառավղով բազմաթիվ հողեր և բնակելի տներ խնդիր են առաջացնելու»,–ասել է նա։ Նա նշել է, որ առաջարկվել է նաև երրորդ տարբերակը, որը ենթադրում է, որ պետք է կառավարության որոշումով լինի: «Մենք ասել ենք, որ նաև այդ պրոցեսին ենք պատրաստ՝ համարենք կիսաբաց ռեժիմ։ Դա ենթադրում է, որ այնտեղ կարելի է իրականացնել հուղարկավորություն, եթե ընտանիքի անդամ է մահանում և իրենք ունեն գերեզմանատուն, բայց նոր հուղարկավորություններ չեն կարող իրականացնել։ Հիմա բնակիչները պետք է ընտրություն կատարեն, որովհետև այդ սանիտարական գոտին կարևոր հատված է առողջապահական և բնապահպանական տեսանկյունից»,- ասել է Փամբուխչյանը։ Փետրվարի 10–ին «Հաղթանակ» թաղամասում լարված իրավիճակ էր ստեղծվել․ քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ պահանջելով իրենց խնդիրների լուծումը։ Նրանք ներկայացրել էին մի շարք պահանջներ, որոնցից մեկը վերաբերում էր թաղամասում գտնվող գերեզմանատանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |