Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ–ից հեռացել է ավելի քան 11,500 արցախցի

Հունվարի 1-ի դրությամբ ՀՀ–ից հեռացել է ավելի քան 11,500 արցախցի

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տրամադրած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, մինչդեռ 14,871-ը վերադարձել է։ Սա նշանակում է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո Հայաստանից հեռացել և դեռ չի վերադարձել 11,526 արցախցի, հայտնում է ՍիվիլՆեթը։

Միաժամանակ, նկատվում է նաև վերադարձողների թվի աճ։ Վերջին ամիսների ընթացքում արձանագրվել է որոշակի դրական միտում, սակայն ընդհանուր առմամբ արտագաղթի գործընթացը շարունակվում է։

Ապրիլից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 50,000 դրամ (40,000+10,000) աջակցությունը կրճատվելու է մինչև 40,000 դրամ և հատկացվելու է միայն որոշակի խմբերի։ Ենթադրվում է, որ սա կարող է ազդել միգրացիոն գործընթացների վրա։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որով արցախցիներին տրամադրվեց ժամանակավոր պաշտպանություն, և նրանք օրենքի ուժով ճանաչվեցին փախստական։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հունվարին հայտնել էր, որ բռնի տեղահանվել է մոտ 150,000 արցախցի, սակայն հստակ թիվ ներկայացնել դեռևս հնարավոր չէ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---