Քաղհասարակության պլատֆորմը կոչ է անում ստեղծել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով

Քաղհասարակության պլատֆորմը կոչ է անում ստեղծել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով

PanARMENIAN.Net - ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը ողջունել է Ազգային ժողովի կողմից փետրվարի 12-ին «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը և կոչ արել ստեղծել ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցերի միջգերատեսչական հանձնաժողով։

Նշվում է, որ օրենքի ընդունումը նոր էջ է բացում Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության համագործակցության օրակարգում:

Պլատֆորմը Եվրոպական միությանը կոչ է արել աջակցել Հայաստանի իշխանություններին, ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում՝ ստեղծարար մոտեցումներով և փորձագիտական կարողություններով։

Հայաստանի կառավարությանը պլատֆորմը հորդորել է․

Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցերով, որը կղեկավարի անձամբ վարչապետը։

Հաստատել հանձնաժողովին կից աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված կլինեն նաև ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչները, և սեղմ ժամկետներում, ԵՄ գործընկերների հետ համատեղ, մշակել անդամակցության ճանապարհային քարտեզ։

Առավելագույն կարճ ժամկետներում ավարտին հասցնել Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարումը։

Հայտարարությունում նշվում է, որ ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը պատրաստ է իր խորհրդատվական, մշտադիտարկման և իրազեկման գործառույթներով աջակցել գործընթացի արդյունավետ իրականացմանը։

 Ուշագրավ
---