ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները![]() 13 փետրվարի 2025 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ն և ԱՄԷ–ն փոխադարձ կճանաչեն միմյանց վարորդական իրավունքները։ Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հաստատել է համաձայնագրի ստորագրման առաջարկը, որը վերաբերում է ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանն ու փոխանակմանը։ Համաձայնագրի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիները, եթե ժամանեն ոչ բնակության նպատակով, կկարողանան օգտվել իրենց առկա վարորդական վկայականներից՝ առանց լրացուցիչ քննությունների։ Իսկ նրանց համար, ովքեր տեղափոխվում են մշտական բնակության, վկայականի փոխանակման ընթացակարգը կդառնա ավելի հեշտ՝ առանց տեսական և գործնական քննությունների հանձնելու անհրաժեշտության, հայտնում է Արմենպրեսը։ Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ հաստատման, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կկարողանան փոխանակել իրենց վկայականները՝ առանց որևէ լրացուցիչ պահանջների։ Համաձայնագրի շրջանակում հաշվի կառնվեն երկու երկրների օրենսդրությամբ սահմանված տարիքային պահանջները։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը նշել է, որ այս նախաձեռնությունը կնպաստի տրանսպորտային ոլորտի համագործակցության խորացմանը, ինչպես նաև կպարզեցնի պայմանները ինչպես Հայաստանում ապրող ԱՄԷ քաղաքացիների, այնպես էլ ԱՄԷ-ում բնակվող հայերի համար։ Բացի այդ, հուշագիրը կխթանի Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքականության ուղղությունների իրականացումը՝ ամրապնդելով կապերը Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ։ Համաձայնագրի ստորագրումը կկազմակերպի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |