Պեսկով․ Պուտինն ու Թրամփն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորություն են տեսնում

Պեսկով․ Պուտինն ու Թրամփն Ուկրաինայում խաղաղ կարգավորման հնարավորություն են տեսնում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը համակարծիք են, որ Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կա համաձայնություն, որ այս կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցային ճանապարհով, պետք է սպասել համատեղ աշխատանքի արդյունքներին», – նշել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 12–ին՝ տևելով մոտ մեկ ու կես ժամ։ Քննարկվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակման, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցերը։

Բացի այդ, ՌԴ և ԱՄՆ նախագահները խոսել են Մերձավոր Արևելքի կարգավորման, իրանական միջուկային ծրագրի զարգացման և ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների մասին։ Զրույցի ավարտին Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, այդ թվում՝ հանդիպում կազմակերպելու հնարավորության շուրջ։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---