Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը![]() 13 փետրվարի 2025 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը դադարեցնում է գործունեությունը։ Տնօրինության հայտարարության մեջ խոսվում է ֆինանսական դժվարությունների մասին։ «Երկար տարիներ շարունակվող ֆինանսական խնդիրների պատճառով այլևս հնարավոր չէ շարունակել աշխատանքը նախորդ ձևաչափով։ Չնայած անհրաժեշտ ռեսուրսներ ապահովելու մշտական ջանքերին՝ ֆինանսական դժվարությունները ստիպել են կայացնել այս բարդ որոշումը»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Turan-ը»։ Տնօրեն Մեհման Ալիևը հայտարարել է, որ գործակալությունը կվերադառնա նոր ձևաչափով։ Turan լրատվական գործակալությունն ադրբեջանական այն սակավաթիվ լրատվամիջոցներից էր, որտեղ երբեմն ընդդիմադիր բնույթի նյութեր էին հրապարակվում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |