ՈՄԱ․ Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքներն անհեթեթ են, դատն՝ անմարդկային![]() 14 փետրվարի 2025 - 18:58 AMT PanARMENIAN.Net - ՈՄԱ–ն՝ Ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունն արձագանքել է Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներկայացված անհեթեթ մեղադրնքներին, որոնցից մեկը վերաբերում է կազմակերպությանը։ Կազմակերպության հիմնադիր նախագահ Վովա Վարտանովը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ մեղադրանքներն անհեթեթ են, դատն անմարդկային՝ ուղղված ինչպես հայերի, այնպես էլ ամբողջ մարդկության դեմ։ «ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չի սպառնացել որևէ մեկին ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ահաբեկչական ռեժիմի։ Մենք միշտ քաջ գիտակցել ենք, թե թուրքերի հատուկ ծառայություններն ինչքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին: Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի հետ Ռուբեն Վարդանյանի կապին, ապա Վարդանյանը մեկ անգամ է մասնակցել ՈՄԱ-ի կազմակերպած գոյատևման դասընթացին, որի նպատակը զուտ կենսունակությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ տալն էր, իսկ ֆինանսական աջակցություն նրանից չի ստացել»,–ասվում է գրառման մեջ։ Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրել է ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեզիս–2» կազմակերպելու մեջ։ Նրան մեղադրում են նաև «2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, «Ավրորա» հիմնադրամի և այլ կառույցների միջոցով զինված խմբավորումների ֆինանսավորման, զենքի մատակարարման և պահեստավորման մեջ: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդանյանն, իբր, «վճարել է ապօրինի զինված խմբավորումների անդամներին, համագործակցել ՈՄԱ կազմակերպության ղեկավար Վլադիմիր Վարդանովի հետ՝ զինյալների պատրաստման նպատակով»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |