Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը![]() 15 փետրվարի 2025 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, ինչպես նաև մի շարք այլ երկրների առաջնորդներ և կառավարության ղեկավարներ։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են վարչապետ Փաշինյանի մի քանի երկկողմ հանդիպումներ։ Փաշինյանը Մյունբխենում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Եվրոպական միություն գործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |