15 փետրվարի 2025 - 13:43 AMT
Քրդերը բողոքի ակցիա են անցկացրել Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Քրդական համայնքը Երևանում բողոքի ակցիա է նախաձեռնել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Աբդուլլահ Օջալանի բանտարկության 26-րդ տարելիցի կապակցությամբ։

Ցուցարարները պնդում են, որ Օջալանի դատավճիռը անհիմն է և կոչ են անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների քաղաքականությանը։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հնարավորություն ունի վերջ դնելու ահաբեկչությանը։

Հեղափոխական և քաղաքական գործիչ Աբդուլլահ Օջալանը, ով Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրն ու նախկին առաջնորդն է, դատապարտված է ցմահ ազատազրկման։ Նա 1999 թվականից բանտարկված է Էմրալի կղզում։