Դմիտրի Մասլեևը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ հանդես է եկել բացառիկ համերգով![]() 17 փետրվարի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեևը, ով բազմիցս արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Չայկովսկու 15-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակին, նշել է, որ մեծ հաճույք է կրկին հանդես գալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ «Արդեն երկրորդ անգամն եմ ելույթ ունենում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Շատ տպավորված եմ նրանով, թե երաժիշտները որքան նրբորեն են զգում մենակատարի մեկնաբանության մտադրությունները և որքան արագ ու նրբացգաց են արձագանքում»,- «Արամ Խաչատրյան» համերգասրահում համատեղ ելույթից հետո ասել է դաշնակահարը, հայտնում է Panorama.am–ը։ Մասլեևն ընդգծել է, որ չափազանց երջանիկ է կրկին գտնվել այս բացառիկ դահլիճում և հանդիպել հայ երաժշտասեր հանրության հետ։ «Անհամբեր կսպասեմ հաջորդ ելույթիս»,- ասել է Մասլեևը։ Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Մասլեևի կատարմամբ հնչել է Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը հանդիսատեսը մեծ խանդավառությամբ է ընդունել։ Համերգի երկրորդ բաժնում ներկայացվել է Գուստավ Հոլսթի «Մոլորակներ» սիմֆոնիկ սյուիտը, որը ներառում է յոթ մաս՝ նվիրված Արեգակնային համակարգի այն մոլորակներին, որոնք տեսանելի են Երկրից՝ Մարս, Վեներա, Մերկուրի, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Մասլեևը նաև վարպետության դաս է անցկացրել «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորաբաց «Հարմոնիկ» սրահում՝ հանդիպելով երիտասարդ դաշնակահարների հետ կլոր սեղանի ձևաչափով։ Նա ղեկավարում է Primavera Foundation of Armenia մշակութային հիմնադրամի դաշնամուրային ծրագիրը և այս նախաձեռնության շրջանակում պարբերաբար անվճար վարպետության դասեր է անցկացնում Հայաստանում։ Այս անգամ նա երիտասարդ երաժիշտների հետ ուսումնասիրել է Ռախմանինովի, Շումանի և Պրոկոֆևի ստեղծագործությունները՝ բացահայտելով կատարողական վարպետության գաղտնիքներ և ոգեշնչելով նրանց նոր նվաճումների։ Դաշնակահարը նկատել է, որ շատ տպավորված է երիտասարդների հետաքրքրվածությամբ վարպետության դասերի հանդեպ.։ «Այս անգամ 5 տեղի համար ունեցանք 17 դիմում, հայտ էր ներկայացվել անգամ Իրանից, ընտրվելու դեպքում դաշնակահարը պատրաստ էր ժամանել Երևան: Տպավորված եմ մասնակիցների բարձր մասնագիտական մակարդակով։ Եվ ամենակարևորը, նրանք մեծ նվիրում ունեն, «վառվում» են իրենց գործով և անում են իրենց լավագույնը››,–ասել է նա։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |