Վատիկան․ Պապի առողջական վիճակը պահանջում է ավելի տևական հոսպիտալացում![]() 17 փետրվարի 2025 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Սուրբ Աթոռի Մամուլի գրասենյակը թարմացրել է Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ նրա կլինիկական վիճակը պահանջում է լրացուցիչ հոսպիտալացում։ Այդ պատճառով փետրվարի 19–ին նախատեսված Ընդհանուր ունկնդրությունը չեղարկվել է։ «Վերջին օրերին և այսօր իրականացված բժշկական հետազոտությունների արդյունքները ցույց են տվել շնչառական ուղիների բազմաբակտերիալ վարակ, ինչը հանգեցրել է բուժման հետագա փոփոխության։ Այս պահի դրությամբ կատարված բոլոր հետազոտությունները վկայում են բարդ կլինիկական պատկերի մասին, որը պահանջում է համապատասխան հոսպիտալացում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Այս հայտարարությունը Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակը տարածել է՝ տեղեկացնելով հանրությանը Պապի առողջական վիճակի մասին։ Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից գտնվում է Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցում՝ բրոնխիտ ախտորոշմամբ։ Նշվում է, որ չնայած հոսպիտալացմանը, Ֆրանցիսկոս պապը մնում է բարձր տրամադրությամբ։ Սուրբ Աթոռի Մամուլի գրասենյակի տնօրեն Մատեո Բրունին հայտնել է, որ Պապը կապ է հաստատել Գազայի Սուրբ Ընտանիք ծխականի հետ, որը ղեկավարում են արգենտինացի հայր Գաբրիել Ռոմանելլին և նրա օգնական, եգիպտացի հայր Յուսուֆ Ասադը։ Պապը վերջին 15 ամիսների ընթացքում պարբերաբար կապ է ունեցել հոր Ռոմանելլիի հետ, Գազայում շարունակվող բռնության և տառապանքի պայմաններում։ Ուրբաթ և շաբաթ օրերին նա կրկին զանգահարել է ծխականներին՝ հետաքրքրվելով նրանց վիճակով։ Պապը ոչ միայն հետաքրքրվել է ծխականների վիճակով, այլև օրհնել է նրանց, իսկ նրանք իրենց հերթին համերաշխություն են հայտնել նրան։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |