18 փետրվարի 2025 - 10:30 AMT
Ովքե՞ր կարող են անվճար օգտվել Երևանի տրանսպորտից

Երևանի քաղաքապետարանը հայտնել է, թե որ քաղաքացիներն ունեն քաղաքի հասարակական տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն։

Այդ խմբերն են․

- Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված, ծառայողական պարտականությունները կատարելիս անհետ կորած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները,

- Մինչև 8 տարեկան երեխաները,

- Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները,

- Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք,

- Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք,

- 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր։