Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչն արդեն Երևանում է՝ կփորձի հնարավորինս արագ հարմարվել

Ֆուտբոլի հավաքականի նոր մարզիչն արդեն Երևանում է՝ կփորձի հնարավորինս արագ հարմարվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն արդեն Հայաստանում է և մեկնաբանել է իր նոր պաշտոնը։

«Ես Ջոն վան’տ Սխիպն եմ, Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, անհամբեր սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցությանը։ Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին։ Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար»,- ասել է Ջոն վան’տ Սխիպը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Նա այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ։

61-ամյա Ջոն վան’տ Սխիպը «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---