ԿԲ․ Խաբեբաները կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր են առաջարկում

ԿԲ․ Խաբեբաները կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր են առաջարկում

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս՝ խուսափելու հնարավոր խարդախություններից։

Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ և առաջարկում են հեռավար պայմանագրեր, որոնք իրական ապահովագրություն չեն ապահովում։

Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ փաստաթղթեր՝ ավելի կարճ ժամկետով, քան նախապես խոստանում են։

Ինչպես պաշտպանվել

-Վստահեք միայն ԿԲ-ի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին և գործակալներին։

-Օգտվեք բացառապես պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։

-Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել կայքի միջոցով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---