Էդգար Մանուչարյան․ Նիդեռլանդներն ու ՀՀ–ն ֆուտբոլային առումով մոտ երկրներ են՝ Սխիպին ժամանակ է պետք![]() 18 փետրվարի 2025 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և «Այաքսի» նախկին անդամ Էդգար Մանուչարյանը կարծում է, որ ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարմարվի հայկական ֆուտբոլին։ «Անձնապես Ջոն վան’տ Սխիպին չեմ ճանաչում: Երբ ես էի «Այաքս»-ում, Սխիպը Մարկո վան Բաստենի օգնականն էր Նիդեռլանդների հավաքականում: Կարծում եմ, Ջոն վան’տ Սխիպը փորձառու մասնագետ է, բայց ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Նա ընդգծել է, որ ավելի լավ ծանոթ է ազգային թիմի նոր մարզչի օգնական Արոն Վինտերին, ում հետ աշխատել է «Այաքսի» երկրորդ թիմում։ «Ջոն վան’տ Սխիպը երկար տարիների մարզչական փորձ ունի և հուսով եմ, որ իր մոտ ամեն ինչ հաջող կստացվի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում: Հայաստանի և Նիդեռլանդների տարբերությունները շատ են, մտածելակերպն է տարբեր: Սակայն Նիդեռլանդներն ու Հայաստանը ֆուտբոլային առումով մոտ երկրներ են: Մենք էլ տեխնիկապես բարձր պատրաստվածություն ունեցող ֆուտբոլիստներ ունենք: Կարծում եմ Սխիպին ժամանակ է պետք»,- նշել է Մանուչարյանը։ 61-ամյա հոլանդացի մասնագետ Ջոն վան’տ Սխիպը ստանձնելու է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, իսկ նրա օգնականի պարտականությունները կատարելու է Նիդեռլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։ Որպես ֆուտբոլիստ՝ Վինտերը Նիդեռլանդների հավաքականի կազմում նվաճել է 1988 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, «Այաքս»-ի կազմում հռչակվել է երկրի չեմպիոն չորս անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990), երեք անգամ հաղթել է Նիդեռլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ինչպես նաև դարձել է ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Այաքս»-ը և Հունաստանի ազգային հավաքականը, ինչպես նաև եղել է Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո վան Բաստենի օգնականը։ 2016 թվականին նրա ղեկավարած «Մելբուռն Սիթի»-ն դարձել է Ավստրալիայի գավաթակիր։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |