Պեսկով. Պուտինն անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել Զելենսկու հետ![]() 18 փետրվարի 2025 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտության դեպքում պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այդ մասին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հիշեցրել է լրագրողներին, որ Պուտինը բազմիցս արտահայտել է Ուկրաինայի ներկայիս ղեկավարության հետ բանակցելու իր պատրաստակամությունը, գրում է Gazeta.ru–ն։ «Միևնույն ժամանակ, պայմանավորվածությունների իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրականությունը, որ Զելենսկու լեգիտիմությունը կարող է վիճարկվել։ Այս մասին Պուտինը բազմիցս է հայտարարել», — ասել է Պեսկովը։ Մոսկվան Վլադիմիր Զելենսկուն չի ճանաչում որպես Ուկրաինայի օրինական նախագահ, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին։ Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են անցկացնել նոր ընտրություններ՝ վկայակոչելով ռազմական դրության ռեժիմը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցություններն Ուկրաինայի վերաբերյալ։ Հանդիպումը նվիրված է հակամարտության կարգավորման հնարավոր շփումների և Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման քննարկմանը։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը չի մասնակցի ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին, նույնիսկ եթե իրեն նման առաջարկ արվի։ Photo. Ria Novosti/Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |