ՌԴ–ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը

ՌԴ–ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 18-ին հայտարարել է, որ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները պայմանավորվել են վերականգնել դեսպանատների լիարժեք աշխատանքը Մոսկվայում և Վաշինգտոնում։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին դիվանագիտական առաքելությունները զգալի սահմանափակումների են բախվել, ինչը դժվարացրել է նրանց համագործակցությունը, հայտնում է Gazeta.ru-ն՝ Associated Press–ն հղումով։

«Մեզ պետք են ակտիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք կարող են նորմալ գործել, որպեսզի հնարավոր լինի շարունակել աշխատանքն այդ ալիքներով»,–ասել է նա։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացել են բանակցություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև։ Ամերիկյան կողմը գլխավորել է Մարկո Ռուբիոն, ում ուղեկցել են Մերձավոր Արևելքի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը։

Ռուսաստանը ներկայացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Բացի այդ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌԴՈւՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հանդիպել է Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---