20 փետրվարի 2025 - 15:16 AMT
Հայաստանում ԵՄ առաքելության նոր մանդատն ուժի մեջ է մտել

Փետրվարի 20–ին ուժի մեջ է մտել Հայաստանում ԵՄ առաքելության նոր մանդատը։ Առաքելության X-ի միկրոբլոգում ասվում է, որ EUMA–ն հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

«EUMA-ի նոր մանդատի առաջին օրը մենք հպարտորեն հաստատում ենք, որ առաքելությունը հավատարիմ կմնա տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և կշարունակի պարեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում: Նոր մանդատ 20.02.2025 -19.02.2027թ.»,- ասված է գրառման մեջ։

ԵՄ Խորհուրդի որոշմամբ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը երկարացվել է 2 տարով՝ մինչև 2027 թվականը։